Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2019

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 9-րդ հուշամրցաշարը

2019-01-08

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի շրջանակներում կանցկացվեն 7 մրցաշարեր՝ 6 պատանեկան և մեկ շրջանային: 

Շրջանային մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր և 2 միջազգային վարպետ, 3 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 8-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը` 2444.6): Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Զուրաբ Ստուրուան՝ Վրաստանի հնգակի չեմպիոն և Վրաստանի կանանց հավաքականի մարզիչ:

Այսօր ժամը 15:00-ին տեղի կունենան մրցաշարի առաջին տուրի հանդիպումները:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio