Մրցաշար ChessAcademy.am
Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրում
2018-01-12Երեկ Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարի 5 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ. մրցաշարի ամենափորձառու և տիտղոսակիր շախմատիստ Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Տուրի կենտրոնական մրցախաղում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ մեծ առավելության մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ, սակայն ժամանակի սղության պատճառով վերջնամասում վրիպեց, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Արամ Հակոբյան – Արման Միքայելյան, Վոլոդիմիր Վետոշկո – Լուկաշ Յարմուլա և Նիկիտա Մորոզով – Վադիմ Մոիսեենկո պարտիաներում: Կայացած երեք տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն: Առաջատարից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը և Լեհաստանի պատվիրակ Լուկաշ Յարմուլան: Արտաշես Մինասյանը վաստակել է 1, իսկ Հովիկ Հայրապետյանը և Արման Միքայելյանը՝ կեսական միավոր:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 4-րդ տուրը:
ՄՎ Վադիմ Մոիսեենկո – ՄՎ Լուկաշ Յարմուլա
ՄԳ Փարհամ Մաղսուդլու – ՄՎ Արամ Հակոբյան
ՄԳ Արման Միքայելյան – ՄԳ Արտաշես Մինասյան
ՄԳ Հովիկ Հայրապետյան – ՄԳ Վոլոդիմիր Վետոշկո
ՄՎ Նիկիտա Մորոզով – ՄՎ Կլեմենտի Սիչով